1 հուլիսի 2009 - 15:27 AMT
Երեւանում կանցնի դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը
Քրեակատարողական ծառայությունը եւ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը կազմակերպել են դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որը կկայանա սույն թվականի հուլիսի 5-ին, ժամը 12:00-ին Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի մշակույթի կենտրոնում:

Ցուցահանդես-վաճառքի բացման արարողությանը ներկա կլինեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար պարոն Գեւորգ Դանիելյանը, Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանը, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հյուրեր:

Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը կփոխանցվի դատապարտյալներին: