Իրանի արտաքին քաղաքականությունը որոշում է հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին

PanARMENIAN.Net - «Իրանի նախագահության թեկնածու Մոհսեն Ռեզաին իր անձնական կարծիքն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Իրանի Իսլամական հանրապետության արտաքին քաղաքականությունը որոշում է հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին եւ միայն նրա կարծիքն է արտահայում պետության տեսակետը»,-լրագրողներին է ասել Երեւանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Թեհրան կատարած այցի ժամանակ Համենեին ՀՀ նախագահի հետ հանդիպմանը հաստատեց Իրանի մոտեցումն այդ խնդրին: «Մենք գտնում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Սեյեդ Ալի Սաղայանը:



Հունիսի 8-ին Թավրիզում նախընտրական արշավի ժամանակ Իրանի նախագահության թեկնածու Մոհսեն Ռեզաին հայտարարեց հետեւյալը. «Եթե Իրանը ակտիվ արտաքին քաղաքականություն վարեր, ապա Լեռնային Ղարաբաղը օկուպացված չէր լինի...»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---