1 հուլիսի 2009 - 16:27 AMT
ԵԽԽՎ-ն օբյեկտիվ գնահատական է տվել Հայաստանի իշխանությունների կատարած աշխատանքին
«ԵԽԽՎ 1677 բանաձեւը կարող է համարվել Եվրոպայի կողմից Հայաստանի իրավիճակի օբյեկտիվ գնահատական: Մեր քաղաքական ուժերն ու հանրությունը պետք է բավարարվեն այս ընթացքում կատարված աշխատանքով»,-այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ-ում իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը :

Նրա խոսքերով, երկրում կա դրական քաղաքական զարգացում եւ կայուն իրավիճակ: «Այն, որ հասարակությունը տարբեր կերպ է գնահատում 1677 բանաձեւը, վկայում է այն մասին, որ երկխոսություն է գնում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների միջեւ»,-նշել է նա:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի արարքին, ապա Գալուստ Սահակյանը բացատրել է դա նրա փորձի պակասով դիվանագիտական եւ քաղաքական ոլորտում: «Սակայն, եթե նա գտնում է, որ իր արարքը հերոսություն է, թող այդպես համարի»,-հայտարարել է նա: