1 հուլիսի 2009 - 17:11 AMT
ՀԾԿՀ Հայաստանը տուգանել է «ԱրմենՏելին» 8 մլն դրամով
Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովը (ՀԾԿՀ) 8 մլն դրամով տուգանել է «ԱրմենՏել» ընկերությանը (Beeline ապրանքանիշ):

Մեկնաբանելով այդ որոշումը PanARMENIAN.Net-ի թղթակցին` «ԱրմենՏել» ընկերության մամլո քարտուղար Անուշ Բեգոյանը հայտնել է, որ ՀԾԿՀ Հայաստանն այսօր տուգանքի է ենթարկել «ԱրմենՏելին» նրա համար, որ ընկերության կողմից 2007-ին ժամանակին ծառայություններ չեն մատուցվել VoIP տրաֆիկի երկու պրովայդերների: Մամլո քարտուղարը նաեւ հաղորդել է, որ այդ ժամանակ ընկերություն են դիմել մեծ թվով պրովայդերներ տվյալ ծառայության պահանջարկով, եւ «ԱրմենՏել» ընկերությունը չի լուծել պահանջարկի հարցը:

ՀԾԿՀ Հայաստանը պարտավորեցրել է «ԱրմենՏելին» Հայաստանի պետբյուջե վճարել 8 մլն դրամ տուգանք 2 շաբաթվա ընթացքում եւ ներկայացնել վճարման մասին համապատասխան փաստաթղթեր: