1 հուլիսի 2009 - 19:22 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը եւ դեսպան Սեմնեբին քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: