Հովհաննես Մութաֆյան. Անվստահությունը վաղվա օրվա հանդեպ խանգարում է մարդկանց բնակարաններ գնել

PanARMENIAN.Net - Եթե բնակչությունը հասկանա, որ ճգնաժամը նահանջում է, շինարարության ոլորտում ակտիվություն է նկատվում, ապա իրավիճակն երկրում զգալիորեն կփոխվի, PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել «Էլիտ գրուպ» ընկերության գլխավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը: Ըստ նրա, «մութ» տարիներին, երբ մարդիկ կորցրել էին հույսը, Հյուսիսային պողոտայի կառուցմանն ուղղված առաջին քայլերը շինարարության ոլորտի զարգացման, նոր ներդրումների, նոր աշխատատեղերի ստեղծման հույս ներշնչեցին: «Միայն այն ակնկալիքը, որ նոր շենք է կառուցվելու, նոր աշխատատեղեր կբացվեն, աջակցություն կլինի կառավարության ու բանկերի կողմից, ինչը կնպաստի շինարարության ոլորտի զարգացմանը»,-ասել է նա:



Մութաֆյանը հաղորդել է, որ ՎԶԵԲ-ից ստացած վարկային միջոցները կուղղվեն արդեն սկսված նախագծերն ավարտին հասցնելուն, իսկ նոր նախագծերի համար հարկավոր է ֆինանսավորում, ինչն այս պայմաններում շատ դժվար խնդիր է: Շատ նախագծեր, ըստ ճարտարապետի, սառեցվել են ճգնաժամի պատճառով: «Այժմ մենք ակնկալում ենք, որ եթե ոչ այսօր, ապա վաղը կյանքը կակտիվանա, եւ նախագծերը կավարտվեն»,-ասել է նա:



Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտայի կառուցմանը, ապա ըստ Մութաֆյանի, տնտեսական տեսակետից այն արդարացրեց իրեն, քանի որ նոր աշխատատեղեր ստեղծվեցին, գործարանները աշխատեցին, շինարարական ոլորտը գործեց, նոր տեխնոլգիաներ կիրառվեցին: «Սակայն մյուս կողմից, այդ նախագիծը չարդարացվեց բնակեցման տեսակետից»,-ասել է նա: Ըստ նրա, սա արդեն այլ խնդիր է, որ բնակչությունն, անշարժ գույք ունենալով, չի օգտվում դրանից: «Միջազգային պրակտիկայում դա միանգամայն ընդունելի երեւույթ է»,-ասել է նա:



«էլիտ գրուպի» գլխավոր ճարտարապետը ասել է նաեւ, որ ընկերությունը բազմաթիվ նախագծեր է իրականացնում, այդ թվում 300-տեղանոց հյուրանոցային համալիր է կառուցում Դիլիջանում, Սեւանում, Աղվերանում` հանգստյան տներ, բնակելի շենքեր Երեւանում, կա մի նախագիծ, որ իրականացվում է «Ալմաստ» գործարանի շրջանում եւ որն, ըստ ճարտարապետի, շատ հաջողված նախագիծ է: «Շինարարությունը դա բիզնես է: Եթե կառուցում ես, պետք է վաճառես»-ասել է նա: Մութաֆյանը հավելել է, որ մարդիկ արդեն միջոցներ ունեն, սակայն անվստահությունը վաղվա օրվա հանդեպ խանգարում է մարդկանց բնակարաններ գնել, բայց դրա պահանջարկը կա: «Ես լավատես եմ, եւ վստահ եմ, որ իրավիճակը շինարարության ոլորտում կփոխվի»,-ամփոփել է ճարտարապետը:



Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ հայկական «Էլիտ գրուպ» շինարարական ընկերությունը պայմանագիր են կնքել միջնաժամկետ փոխառության մասին: Ըստ պայմանագրի, «Էլիտ գրուպ» ընկերությանը 5,5 մլն դոլարի վարկ կհատկացվի, ինչպես նաեւ 130 հազար եվրո դրամաշնորհ` էներգախնայողության ոլորտում:



«Էլիտ գրուպն» իրականացնում է բնակելի ու հասարակական էլիտային համալիրների շինարարություն, ներքին հարդարման աշխատանքներ, դիզայն, շենքերի սպասարկում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---