1 հուլիսի 2009 - 20:29 AMT
Հայաստանն այն հինգ երկրների թվում է, որտեղ ազգային արժույթի հանդեպ դոլարի փոխարժեքի աճի տեմպերը մեծ են
Առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանը ԽՍՀՄ նախկին երկրների այն հինգ պետությունների թվում է, որտեղ ազգային արժույթի հանդեպ դոլարի փոխարժեքի աճի տեմպերը մեծ են:

Առաջին տեղում Բելառուսն է, որն առաջատար իր դիրքը զիջեց միայն մայիսին` առաջին տեղում է Տաջիկստանը, որի արժույթը ավելի էր արժեզրկվել: Հունվար-հունիս ամիսներին Բելառուսում դոլարի պաշտոնական փոխարժեքը աճել է 28,95 տոկոսով (2.200-ից մինչեւ 2,837 ռուբլի), Տաջիկստանում` 27,47 տոկոսով (3, 4519-ից մինչեւ 4,4 սոմոնի), Ղազախստանում` 24,54 տոկոսով (120,77-ից մինչեւ 150,41 տենգե), Հայաստանում` 17,39 տոկոսով (306,73-ից մինչեւ 360,06 դրամ), Ղրղզստանում` 9,8 տոկոս (39,4181-ից մինչեւ 43, 281 սոմ):
Նրանց հաջորդում են Մոլդովան` 8,11 տոկոս (10,4002-ից մինչեւ 11,2435 լեյ), Ռուսաստանը` 6,501 տոկոս (29,3804-ից մինչեւ 31, 2904 ռուբլի), Ուզբեկստանը` 6,497 տոկոս (1,393-ից մինչեւ 1,483,5), Լատվիան` 1,21 (0,495-ից մինչեւ 0,501 լատ), Լիտվան` 0,55 տոկոս (2,4507-ից մինչեւ 2,4643 լիտ) եւ Ադրբեջանը` 0,39 (0,108-ից մինչեւ 0,8041մանաթ): Չի փոխվել փոխարժեքը Թուրքմենստանում (2,85 մանաթ), հաղորդում է ԲելաՊԱՆ-ը:

ՀՀ Կենտրոնական բանկը մարտի 3-ին հայտարարեց փոխարժեքի լողացող կուրսին վերադառնալու մասին: Ըստ ԿԲ մասնագետների, միջին փոխարժեքը 2009թ. ակնկալվում է 1 դոլարի դիմաց 360-380 դրամի սահմաններում: