Հայաստանը մասնակցում է ԱՊՀ նանոտեխնոլոգիաների նորարարական կենտրոնի ստեղծմանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-2-ը Դուբնայում տեղի է ունենում «ԱՊՀ երկրների նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնի ստեղծում» (ԱՊՀ ՆՏՄՆԿ) կազմակերպչական -տեղեկատվական ֆորումը, հաղորդում է ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունը:



Կենտրոնի ստեղծման նախագիծը ներկայացվել է 2008-ին Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի կողմից «Կուրչատովի ինստիտուտ» ՌՆՑ-ի հետ համատեղ ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Ֆորումին մասնակցում են Համագործակցության 11 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանից:



ԱՊՀ ՆՏՄՆԿ-ն պլանավորում է Դուբնայում ստեղծել միասնական կենտրոն, որը համակարգելու է ԱՊՀ նանոարդյունաբերության բարձր տեխնոլոգիական շուկայի ձեւավորումը: Այն Համագործակցության հետազոտական, կրթական, նորարարական տարածության ինտեգրման ճկուն գործիք է դառնալու, որն օգտագործելու է «Դուբնա» ազատ տնտեսական գոտու առավելությունները:



ԱՊՀ ՆՏՄՆԿ-ի կառույցն իր մեջ ներառելու սարքավորումների կոլեկտիվ օգտագործման կենտրոն, գիտակրթական կենտրոն եւ տեխնոլոգիաների փոխանակման կենտրոն:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---