1 հուլիսի 2009 - 21:32 AMT
«Վերին Լարս» ՀԱԿ բացումը Հայաստանին ոչ պակաս անհրաժեշտ է, քան Վրաստանին
«Վերին Լարս» ՀԱԿ բացումը Հայաստանին ոչ պակաս անհրաժեշտ է, քան Վրաստանին: Այդ մասին Երեւան-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է «Եվրոինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը: «Վերին Լարսի» բացումը երկու կողմերին էլ հավասարապես հարկավոր է: Անհնար է, որ այդ ՀԱԿ-ով անցնեն միայն հայկական բեռներ, որ դրանով անցնեն Հայաստանի քաղաքացիներ, բայց չանցնեն Վրաստանի քաղաքացիներ»,- ընդգծել է հայ փորձագետը` ավելացնելով, որ չի կարելի շահարկել այն հարցը, թե ում է ավելի շատ հարկավոր ՀԱԿ բացումը:

Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի խոսքով, «Վերին Լարսը» Հայաստանի համար երկրի հաղորդակցական հնարավորությունները բարելավելու փորձ է: «Վրաստանի համար ՀԱԿ բացումը Հայաստանի միջոցով Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն է: Բայց նախ դրա համար Թբիլիսին պետք է քաղաքական կամք դրսեւորի»,- նշել է փորձագետը: