Երեւանում ծեծի են ենթարկվել ՀԱԿ համակիրները

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 20.00-ի սահմաններում Աբովյան փողոցում Հայ ազգային կոնգրեսի` հուլիսի 2-ի հանրահավաքի իրազեկումն իրականացնող խմբի վրա է հարձակվել անհայտ անձանց մի խումբ, որոնցից ոմանք եղել են զինված:



Փորձելով երիտասարդներից խլել բարձրախոսը եւ թռուցիկները` նրանք հարվածներ են տեղացել իրազեկողների վրա: Արդյունքում ՀԱԿ համակիրներ Սահակ Մուրադյանը, Հերբերթ Գեւորգյանը եւ Տիգրան Առաքելյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, ասվում է ՀԱԿ մամլո հաղորդագրությունում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---