Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել հայ-գերմանական տնտեսական համագործակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր երկամյա առաքելության ընթացքում ցուցաբերած ակտիվ գործունեության համար, որը մեծապես նպաստել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:



Զրույցի ընթացքում Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական տնտեսական համագործակցության մակարդակի կապակցությամբ, կարեւորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմաբնույթ օգնությունը եւ հույս հայտնել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անգամ երկու երկրներին կհաջողվի ապահովել զարգացմանն ուղղված համատեղ համագործակցության ծրագրերի շարունակականությունը այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են` էներգետիկայի, բնապահպանության, կրթության ոլորտները, հանրային կառավարումը եւ այլն: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հակաճգնաժամային միջոցառումների իրականացման առումով ընդգծել է Հայ-գերմանական հիմնադրամի արդյունավետ գործունեությունը` որպես մեծ վստահություն ներշնչող միջազգային համագործակցության օրինակ:



Տիկին Անդրեա Վիկտորինը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ կայուն հիմք է ստեղծվել համագործակցության նոր ոլորտներ ընդգրկելու համար:



Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություններ է մաղթել տիկին Անդրեա Վիկտորինին` նրա հետագա գործունեության մեջ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---