Անդրկովկասում անվտանգության գծով խորհրդակցություններն անցել են կառուցողական ոգով

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Ժնեւում տեղի է ունեցել Անդրկովկասում անվտանգության եւ կայունության գծով միջազգային բանավեճերի վեցերորդ փուլը: Բանավեճերն անցնում են անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր` օգոստոյան պատերազմից հետո:



Երեք համանախագահները, որ ներկայացնում են ԵՄ-ն, ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն, նշել են, որ հանդիպմանը կոնկրետ արդյունքներ են ձեռք բերվել, իսկ այն անցել է կառուցողական ոգով: Նրանց համակարծիք է նաեւ ՌԴ պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:



Համանախագահները նշել են, որ Ժնեւում որոշվել է սկսել միջադեպերի կանխման եւ արձագանքման համատեղ մեխանիզմի գործնական կիրառումը: Նրա գործունեության կարգի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել կողմերի փետրվարյան հանդիպմանը, իսկ միջազգային բանավեճերի վեցերորդ փուլում նրանց մասնակիցները որոշել են միջադեպերի կանխման եւ արձագանքման առաջին խորհրդակցական հանդիպումն անցկացնել հուլիսի 14-ին Գալի քաղաքում:



Բանավեճերի հաջորդ փուլը տեղի կունենա Ժնեւում սեպտեմբերի 17-ին, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---