Հուլիսի 10-ից ՀԿԵՈւ-ն կգործարկի «հանգստյան օրվա գնացքը»

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ից ՀԿԵՈւ-ն գործարկում է «հանգստյան օրվա գնացքը», որը կմեկնի Երեւանից, Քանաքեռից, Արմավիրից, հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը Երեւանում կայացած մամլո ասուլիսում: Այդ առնչությամբ Խակովը նշել է, որ կանոնավոր էլեկտրագնացքի հետ միասին հանգստյան օրերին կգործի «հանգստյան օրվա գնացքը»:



Ըստ նրա, «հանգստյան օրվա գնացքը» նախատեսված է նրանց համար, ով ընտանիքով պատրաստվում է հանգստյան օրերին հանգստանալ քաղաքից դուրս: «Կարելի է ուրբաթ երեկյան ժամը 22-ին մեկնել, իսկ առավոտյան արդն լինել Շորժայում, անցկացնել այնտեղ շաբաթ, կիրակի օրերը եւ կիրակի երեկոյան վերադառնալ»,-ասել է նա: Ըստ Խակովի, կրճատվում են գիշերելու ծախսերը, քանի որ ուղեւորը կարող է գիշերն անցկացնել կուպեում (Հայաստանի տարածքում մեկ գիշերը հիմնականում արժէ 12 000 դրամ), նման էլեկտրագնացքում կգործի վագոն-ռեստորանը, պահակախումբ կլինի: Այդ նպատակով ՀԿԵՈւ-ն վերականգնում է այդ կայարանի ենթակառուցվածքը: «Այսօրվա դրությամբ մենք այնտեղ վերակագնում ենք այն ամենը, ինչ հարկավոր է ուղեւորներին»,-ասել է նա:



Ինչպես ասել է Խակովը, երեկ հանդպում է տեղի ունեցել զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հետ, որոնց առաջարկվել է այդ ծառայությունը ինքնարժեքով`9-10 հազար դրամ: «Մենք կարող ենք 100-տոկոսանոց քվոտա առաջարկել որեւէ գործակալության, քանի որ այս պարագայում մենք շահ չենք հետապնդում»,-ասել է Խակովը:



Խակովը նշել է նաեւ, որ կրճատվել է ուղեւորության տեւողությունը: «Եթե նախկինում ուղեւորությունը տեւում էր 4 ժ 20 րոպե, ապա այժմ այն կրճատվել է մինչեւ 3ժ 50 րոպե, իսկ հուլիսի 10-ից կկրճատվի մինչեւ 3 ժ 10 րոպե»,-ասել է Խակովը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---