Հայաստանի գլխավոր մարքսիստն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է կանխատեսում 2009 թվականին

PanARMENIAN.Net - 2009թ. երկրորդ կեսին Հայաստանում հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: «Նախագահը չի կարող հենվել այս խորհրդարանի վրա»,-ասել է նա, նշելով, որ եթե խորհրդարանի վերընտրման հարցը չլուծվի, ապա հնարավոր են արտահերթ նախագահական ընտրություններ:



«Եթե իշխանափոխություն ներքեւից չլինի, ապա խոսել որեւէ առաջընթացի մասին ինքնախաբեություն կլինի»,-ասել է Դ.Հակոբյանը: Ըստ նրա, արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում նա կմասնակցի ընտրությունների Մարքսիստական կուսակցության կազմում, իսկ նախագահականի դեպքում` մտադիր չէ միանալ որեւէ ուժի: «Այս անգամ ես ոչ ոքի չեմ զիջի»,-ասել է Հակոբյանը:



Հակոբյանը նաեւ նշել է, որ պատգամավորի գործունեությունն անհամատեղելի է բիզնեսի հետ, իսկ այսօրվա դրությամբ քաղաքականությունը Հայաստանում բիզնեսի է վերածվել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---