2 հուլիսի 2009 - 17:06 AMT
Ադրբեջանական գազը չի ազդելու Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշման վրա
Հայաստանում ուշադիր հետեւում էին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Բաքու կատարած այցին եւ Ռուսաստանի կողմից ադրբեջանական գազ գնելու մասին համաձայնագրի հիմնական պայմանների ստորագրմանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: «Հայ հասարակությունն անհանգստացած է նրանով, որ Մոսկվան կարող է Լեռնային Ղարաբաղը փոխել ադրբեջանական գազով»,- նշել է հայ քաղաքագետը:

Մինասյանը նաեւ նշեց, որ Ռուսաստանին ադրբեջանական գազը պետք է Եվրոպայում իր էներգետիկ ռազմավարությունն անցկացնելու եւ Nabucco նախագծին խոչընդոտելու համար: Միաժամանակ նա ընդգծեց, որ ռուսական շահերի արմատական վերակողմնորոշումը դեպի Բաքու անհիմն է: «Չնայած տնտեսական եւ էներգետիկ շահերին` Մոսկվան նախաձեռնություն է տալիս աշխարհաքաղաքական շահերին: Պետք չէ մոռանալ, որ վերջին ամսվա ընթացքում Երեւանը եւ Մոսկվան պայմանավորվել են մի շարք լուրջ հարցերի շուրջ, օրինակ, ԵԱՀԿ Արագ արձագանքի կոլեկտիվ ուժերի ստեղծմանը»,- ասել է Սերգեյ Մինասյանը, ավելացնելով, որ այդ պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանը ստանում է Ռուսաստանի լայն ռազմաքաղաքական աջակցությունը:

Ինչպես նշել է քաղաքագետը, Մոսկվան եւ Բաքուն ընդամենը ապագա համաձայնագրի պայմաններն են ստորագրել, այլ ոչ թե համաձայնագիրը: «Բաքուն կոմպլեմենտարիզմ է խաղում: Ինձ չի թվում , որ գազի շուրջ բանակցությունները ինչ-որ կերպ կազդեն Ռուսաստանի դիրքորոշման վրա ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,- ընդգծել է Սերգեյ Մինասյանը: