2 հուլիսի 2009 - 18:26 AMT
Արմեն Մազմանյան. Վստահ եմ, որ համաներումն այնքան էլ չի գոհացրել Լեւոն Տեր-Պետրոսյանին
Այսօր հայ ռեժիսոր եւ ազգային-ազատագրական շարժման ակտիվիստներից մեկը` Արմեն Մազմանյանը լրագրողների հետ հանդիպմանը կիսվել է իր քաղաքական հայացքներով:

«Ես ողջունում եմ համաներման հայտարարումը, որն առաջին հերթին ազդել է իմ շատ ընկերների վրա, թեեւ մեծ ուշացումով է իրականանում: Վստահ եմ, որ համաներումն այնքան էլ չի գոհացրել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որի համար բանտերում նստած մարդիկ ընդամենը փոխանակման դրամ էին իշխանության համար մղվող պայքարում»,- ասել է «Գոյ» փորձարարական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:- «Ինձ համար կարեւոր է, որ չնայած մեր քաղաքական հայացքների տարբերությանը, իմ ընկերներն այժմ ազատության մեջ են»:

Շատ լրագրողներին հետաքրքրեց Արմեն Մազմանյանի կարծիքը նախորդ օրվա գլխավոր իրադարձության` «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի` դատախազություն կամավոր ներկայանալու առնչությամբ:

«Անհնար է համեմատել Մովսես Գեորգիսյանին, որը, լինելով քաղաքական գործիչ, ադրբեջանական փամփուշտների տակ էր նետվում, Նիկոլ Փաշինյանի հետ, որն իր ընդդիմության առաջնորդներից մեկը հայտարարեց եւ, ինքը թաքնվելով, մնացածներին զինված պայքարի կոչ էր անում: Իսկ հետո մի ամբողջ տարի հանգստանում էր, երբ մյուսներն իր փոխարեն բանտում նստած էին, եւ հայտնվեց հենց համաներման ժամանակ»,- արտահայտվել է ռեժիսորը:

2009թ. հուլիսի 1-ին կամավոր ներկայացել է 2008թ. մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակիցներից մեկը, ,Հայկական ժամանակիե թերթի գլխավոր խմբագիր, հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, Ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանը կալանավորվել եւ տեղափոխվել է ,Երեւան-Կենտրոնե քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է դուրս գալ թաքստոցից եւ, իմանալով, որ իր հաջորդ կացարանը բանտն է լինելու, այնուամենայնիվ, շարունակելու է քաղաքական պայքարը:

2008թ. փետրվար-մարտ ամիսներին հայկական ընդդիմությունը, որը դժգոհ էր 2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ցույցեր էր անցկացնում Երեւանի կենտրոնում: Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների, որոնց արդյունքում տաս հոգի զոհվեց: Նիկոլ Փաշինյանը հայտարարվել էր հետախուզման մեջ գտնվող: