Մոսկվան Իրանի նախագահական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը համարում է երկրի ներքին գործը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների հետ կապված երկրի նկատմամբ պատժամիջոց կիրառելու առաջարկություններն «անօրինաչափ» եւ «անարդյունավետ» է համարում: Այդ մասին Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Ռուսաստանի ԱԳՆ-ում պնդում են Իրանի իշխանությունների հետ «ժողովրդավարական երկխոսությունը»:



«Մենք Իրանի նախագահական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը համարում ենք երկրի ներքին գործը: Բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն իրավական դաշտում երկրի օրենսդրությանը համապատասխան»,- հայտարարել է Անդրեյ Նեստերենկոն, ավելացնելով, որ պատժամիջոցների կիրառումն իր հետեւից կտանի «երկրում եւ նրա շուրջ անցանկալի իրադարձություններ», գրում է «Կոմմերսանտ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---