2 հուլիսի 2009 - 20:57 AMT
ԱՊՀ որոնողները մտադիր են միավորվել
2008թ. ՌԴ Տուլայի շրջանի «Որոնող» երիտասարդական որոնողական կենտրոնը ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ սկսել է իրականացնել «Մեր հաղթանակը» միջազգային նախագիծը, որի ժամանակ ԱՊՀ երկրների որոնողները մասնակցում են համատեղ հիշատակի հերթափոխների, խորհրդաժողովների ու սեմինարների: Համատեղ աշխատանքի արդյունքում որոշվեց ստեղծել «Մեր հաղթանակը» որոնողական ջոկատներ միջազգային կազմակերպությունը:

Միջազգային կազմակերպության ստեղծման մասին բանաձեւն ընդունվել է հուլիսի 2-ին Բելառուսի Մոգիլյով քաղաքում, որը «Բագրատիոն» օպերացիայի մարտերի վայրերով» հիշատակի միջազգային էստաֆետի կետերից մեկն է:

«Այսօր ԱՊՀ երկրներն ու Բալթիան ներկայացնող որոնողները, որ առաջին անգամ են հանդիպում 17 տարվա ընթացքում, որոշել են շարունակել համագործակցությունը` բանաձեւ է ընդունվել որոնողական ջոկատների միջազգային կազմակերպության ստեղծման մասին»,-ասել է «Որոնղ» որոնողական կենտրոնի ղեկավար Օլեգ Զոլոտարյովը:

Նրա խոսքերով, ներկայումս ԱՊՀ որոնողական շարժումը բախվում է մի շարք լուրջ խնդիրների, որոնց թվում է նաեւ փոխգործակցության բացակայությունը որոնողական միավորումների միջեւ: «Միջազգային կազմակերպության ստեղծումը թույլ կտա համակարգել որոնողական շարոժումների գործողությունները ԱՊՀ տարածքում, պաշտպանելով ընդհանուր շահերը»,-ասել է Զոլոտարյովը:

2009թ. դեկտեմբերին տեղի կունենա ՌԴ միջտարածաշրջանային կոնֆերանսը, իսկ 2010թ. հունվարին` միջազգային համաժողով, որի ժամանակ կհռչակվի «Մեր հաղթանակը» որոնողական ջոկատների միջազգային կազմակերպության ստեղծման մասին:

«Բագրատիոն» օպերացիայի մարտերի վայրերով» հիշատակի միջազգային էստաֆետը անցնում է Տուլա-Օրշա-Մինսկ-Մոգիլյով-Մոսկվա երթուղով: Էստաֆետի մասնակիցները եղան Օրշայի եւ Մոգիլյովի մերձակայքում, որտեղ ժամանակին մարտեր են եղել, այցելեցին Փառքի բլուր, Խատինի եւ «Ստալինի գիծը» հուշահամալիրներ, հանդիպեցին վետերանների հետ: Ուրբաթ օրը մասանկիցները ժամանում են Մոսկվա: