Այցով ԼՂՀ-ում են գտնվում ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին

PanARMENIAN.Net - Այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում են գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին, ՌԴ Մշակույթի ու կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխաիլ Շվիդկոյը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից, այսօր առավոտյան կայանալու է Արմեն Սմբատյանի ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու եւ Շվիդկոյի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո նրանք կհանդիպեն լրագրողների հետ:



Ավելի վաղ Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին կտրականապես հերքում էր ԼՂՀ այցելելու հնարավորությունը: Նա նաեւ պնդում էր, որ ժամանումը ԼՂՀ Հայաստանի տարածքով, այն էլ «ԼՂՀ իշխանությունների թույլտվությամբ» ընդհանրապես անհնար է»: «Եթե երկրորդ այցելությունը կայանա, ապա այն կիրականացվի առաջին այցի երթուղով ու նույն պայմաններով: Այն է, ադրբեջանական պատվիրակությունը Ղարաբաղ կմեկնի Ադրբեջանի տարածքով»,-հայտարարել է Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին:



2007թ. հունիսի 28-ին ՌԴ-ում երկու երկրների դեսպաններ Արմեն Սմբատյանի ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ եւ ադրբեջանական մտավորականության այցը Ստեփանակերտ, Երեւան ու Բաքու:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---