Մինչեւ աշուն իտալացի մասնագետները կավարտեն Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնումը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Հայաստան կժամանեն իտալացի մասնագետները, որպեսզի ավարտին հասցնեն Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնողական աշխատանքները:



2007թ. Հայաստանի կառավարությունը 5,5 մլն դրամ է հատկացրել Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնման համար, որը գտնվում էր Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանում: Քանի որ Հայաստանում բացակայում է վերականգնողական դպրոցը եւ չկան համապատասխան մասնագետներ, Մշակույթի նախարարությունը, Ֆլորենցիայում բնակվող հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսի միջնորդությամբ, դիմեց Հռոմի Պալացցո Սպինելի արվեստի եւ վերականգնողական աշխատանքների ինստիտուտին` Հայաստան մասնագետներ ուղարկելու խնդրանքով:



2008թ.-ի ամռանը իտալացի երեք մասնագետ ժամանեցին Հայաստան - իրականացրեցին Մինաս Ավետիսյանի Գյումրիում գտնվող «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնողական աշխատանքների առաջին փուլը: Նույն թվականի աշնանը իտալացի երկու մասնագետ եւս ժամանեցին Հայաստան` իրականացնելու վերականգնողական աշխատաքների երկրորդ փուլը: Իտալացիները Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաճյուղի պատից հանեցին որմնանկարը եւ տեղափոխեցին Ջաջուռի Մինաս Ավետիսյանի թանգարան:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---