30 հունիսի 2003 - 18:52 AMT
ԴԱԳՈՄԻՍՑԻ ՄԻ ՀԱՅ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌԸ
Ռուսաստանի Սոչիի շրջանի Դագոմիս ավանի բնակիչ Խաչիկ Քեշիշյանը արդեն մի քանի տարի է ինչ անձնական ուղղթիռ է կառուցում: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, Սոչիի ուղղաթիռների էսկադրիլիայի մասնագետների հետ միասին նա մշակել է անսովոր կառուցվածքի մեքենայի նախագիծը եւ այժմ կոչում է այն կյանքի: Իր թռչող սարքի մասերը գյուտարարը որոնում է հին ավտոմեքենաների հավաքատեղում: Օրինակ, նրա ուղղաթիռը կգործի «Վոլգա» ավտոմեքենայի վառիչ համակարգի օգնությամբ: Իսկ կթռչի ուղղաթիռը «Զապոռոժեց» մեքենայի շարժիչի օգնությամբ: Այդ անսովոր գործում էնտուզիաստին օգնում են հարեւանները: