Հայ վիրտուալ համալսարանը բացում է դռները 3 հուլիսի 2009 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ), որ գործում է Հայ ընդհանուր բարեգործական միության հետ համատեղ, հայտարարում է ուսանողների գրանցում նոր ուսումնական դասընթացների համար: ՀՎՀ-ն նաեւ արեւելահայերենի եւ արեւմտահայերենի, Հայ ժողովրդի պատմության, հայ մշակույթի ուսուցման օն-լայն դասընթացներ է բացել: Բոլոր առարկաները հասանելի են ուսման համար վեց լեզուներով` արեւելահայերեն եւ արեւմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն: Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր ու տնօրեն Երվանդ Զորյանը, վիրտուալ բուհի ստեղծման հիմնական նպատակն է բոլոր ցանկացողներին գիտելիքներ մատուցել հայ մշակույթի մասին, եւ հասանելի դարձնել հայկական կրթությունը: Համալսարանն ավարտողներին կհանձնվի հավաստագիր, որտեղ կհավաստվի ինչպես ուսուցման ողջ դասընթացը, այնպես էլ ուսման կոնկրետ ուղղությունը: Մեկ դասընթացի արժեքը 199 դոլար է, տեւողությունը 9 շաբաթ, գործում է զեղջերի ճկուն համակարգ, իսկ գերազանցությամբ ավարտողները որոշակի գումար ետ կստանան: Այս պահի դրությամբ գրանցվել են 382 դիմորդներ, որոնցից ամենակրտսերը 17 տարեկան է, իսկ ամենաավագը` 82: Հայտերի մեծ մասը ստացվել է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Արգենտինայից ու Հայաստանից: Ըստ ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանի, ՀՎՀ-ն հայոց լեզուն սովորելու եւ հայ մշակույթին ծանոթանալու իդեալական հնարավորություն է ընձեռում սփյուռքահայերին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |