Երեւանում տեղի է ունենում ՀՀ նախագահի հանդիպումը Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հետ

PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Պոյադ Բյուլ Բյուլ օղլու, ինչպես նաեւ ՌԴ Մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյի հետ:



Այսօր առավոտյան Ստեփանակերտում Արմեն Սմբատյանը, Պոլադ Բյուլ-Բյուլ օղլին եւ Միխայիլ Շվիդկոյը հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:



Հանդիպումից հետո Պոլադ Բյուլն Բյուլ օղլին հայտարարել է լրագրողներին, որ «իրենք ժամանել են Ստեփանակերտ ոչ թե նրա համար, որպեսզի լուծեն պետական կամ քաղաքական հարցեր, այլ ժողովուրդների միջեւ վստահություն ստեղծեն»: Նա նշեց, որ այս անգամ պատվիրակությունը ժամանել է ԼՂ ավելի լայն կազմով` ունենալով մի քանի նոր ծրագրեր, որոնք դեռ գտնվում են քննարկման փուլում, բայց հնարավոր է իրագործվեն ապագայում:



Հայ եւ ադրբեջանցի մտավորականության ներկայացուցիչների առաջին այցը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու կայացել է 2007-ի հունիսի 28-ին ՌԴ-ում երկու երկրների դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Պոլադ Բյուլ Բյուլ օղլու նախաձեռնությամբ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---