«Ամերիաբանկի» մաքուր եկամուտը 2009թ. հուլիսի սկզբի տվյալներով կազմել է 500 մլն դրամ

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկի» մաքուր եկամուտը 2009թ. հուլիսի սկզբի տվյալներով կազմել է 500 մլն դրամ, լրագրողներին է ասել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Անեսյանը: Նրա խոսքերով, անկախ բարդություններից, որոնք առաջացան 2009թ. մարտին արտարժույթի փոխարժեքի կտրուկ տատանումների պատճառով, բանկն աշխատում է շահույթով:



Ա.Անեսյանը հավելել է, որ առաջին եռամսյակի համեմատ ակտիվներն աճել են 7 տոկոսով: «Եթե առաջին եռամսյակում ակտիվները կազմել են 80,9 մլրդ դրամ, ապա ըստ հուլիսի 1-ի տվյալների դրանք կազմում են 86 մլրդ դրամ»,-ասել է Անեսյանը: Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց ավանդներին, ապա դրանք աճել են 36 տոկոսով: 2009թ. արդյունքներով «Ամերիաբանկը» կանխատեսում է բոլոր սեփական ցուցանիշների աճ 30 տոկոսով:



«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ներդրումային բանկ է, որ առաջարկում է կորպորատիվ, ներդրումային եւ այլ ծառայություններ համալիր փաթեթի տեսքով: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խումբը, որը Ռուսաստանի խոշորագույն ներդրումային-բանկային ընկերություններից մեկն է:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---