ՀԲ Հայաստանին 60 մլն դոլար կտրամադրի

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանի համար 60 միլիոն ԱՄՆ դոլար գումարով առաջին Զարգացման քաղաքականության գործառնությունը (ԶՔԳ-I): Համաշխարհային տնտեսականճգնաժամի պայմաններում` առաջարկվող երեք տարեկան գործառնությունների շարքերը սատարում են Հայաստանի երկու ռազմավարական նպատակներին` (i) ներկա ցնցումների նկատմամբ խոցելիության մեղմում` անապահով խավի պաշտպանության եւ մարդկային կապիտալի առավել զարգացմանն աջակցելու միջոցով եւ (ii) մրցունակության բարելավում` ավելի լավ կառավարման եւ ներդրումային միջավայրի խոչընդոտները վերացնելու միջոցով, ինչը հետճգնաժամային վերականգնման եւ միջնաժամկետ աճի առանցքային նախապայմաններից է:



Այս գործառնությունն օժանդակում է ճգնաժամի` արտաքին միջավայրով պայմանավորված սոցիալական ազդեցությունը մեղմելու եւ ճգնաժամից հետո կենսունակ աճի համար մասնավոր ներդումների ներգրավման Կառավարության ծրագրի իրականացմանը», - ասել է պրն. Ասադ Ալամը` Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրենը: «Այն նախատեսում է կենսական սոցիալական ծառայությունների պահպանում, մասնավորապես` անապահով եւ խոցելի խավի համար, որը տուժում է աշխատատեղերի եւ եկամտի կորստի հետեւանքով»:



«Առաջարկվող ծրագիրնօժանդակում էտնտեսության դիվերսիֆիկացման, Հայաստանի մրցունակության բարձրացման, պետական հանվածի արդիականացման եւ միջնաժամկետ հատվածում աճի խթանման ու աղքատության նվազեցման համար անհրաժեշտ բարեփոխումների` ըստ առաջնահերթության դասակարգված եւ հաջորդական փաթեթի»,- ասել է Ռոբերտ Տալիերսիոն` ծրագրի թիմի ղեկավարը: «Սա հատկապես կարեւոր է, քանի որ աճի բարձր տեմպերի վերականգնումը Հայաստանի ժողովրդի համար աշխատատեղերի եւ եկամուտների ավելացման շարժիչը պետք է լինի»:



ԶՔԳ-ի նպատակնէՀայաստանին օգնել խոցելիության մեղմման հարցում` օժանդակելով այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են` սոցիալական ապահովության ցանցերի ծրագրերի համար ֆինանսավորման ավելացումը, այդ թվում` ընտանեկան նպաստներ, կենսաթոշակներ եւ գործազրկության ապահովագրություն, ընտանեկան նպաստների ծրագրի վերանայում` հասցեականության արդյունավետությունը բարելավելու նպատակով, առողջապահության ոլորտում` անապահով եւ խոցելի խավի համար ընտրված առաջնահերթ ծրագրերի համար ֆինանսավորման վերականգնում` ծառայությունների մատուցման ուղղությամբ բարեփոխումների խորացմամբ, մասնագիտական եւ նախադպրոցական կրթության բարելավմամբ, ինչպես նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների կայուն օգտագործման ամրապնդմամբ` շրջակա միջավայրի վրա ազդեցության ավելի արդյունավետ գնահատման միջոցով:



Վերականգնման եւ աճի համար մրցունակության ամրապնդման նպատակով, Գործառնությունը կօժանդակի բանկային համակարգի վերահսկողության ուժեղացմանը եւ իրացվելիության ապահովմանը, ձեռնարկությունների գրանցման ծախսերի նվազմանը, Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթ բարեփոխումների համար միջոցառումների ծրագրի ընդունմանը` ըստ ժամանակացույցի եւ կատարողականի հիմնական ցուցանիշների, Պետական ծախսերի եւ ֆինանսական հաշվետվողականության (PEFA) գնահատման կազմումն ու հրապարակումը, որը հետագա բարեփոխումների համար որպես ելակետ կծառայի, Հանրային ծառայության մասին օրենքի ներկայացումն Ազգային Ժողովին, որը կներառի նաեւ շահերի բախման հարցերին անդրադարձող դրույթներ:



Հայաստանին վարկը կտրամադրվի 20 տարվա ժամկետայնության եւ 10 տարվա արտոնյալ ժամկետի պայմաններով:



1992 թվականինՀամաշխարհայինբանկին եւ1993 թվականինՄԶԸ-ին անդամակցելուց հետո Հայաստանի նկատմամբ հանձնառությունները կազմում են մոտավորապես 1 մլդ. 247 միլիոն ԱՄՆ դոլար:
 Ուշագրավ
«Իր ընկերությունը ՀՀ տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա ՀՀ, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր»,-ասել է իրավաբանը
Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
---