Հայ գործարարները հնարավորություն ունեն վաստակել Վարշավայի ֆոնդային բորսայում

PanARMENIAN.Net - «Արարատբանկը» հանդես է եկել նախաձեռնությամբ եւ առաջարկել է դրամական միջոցների հայթայթման այլընտրանք Վարշավային ֆոնդային բորսայում: Ընկերությունները ժամանակ առ ժամանակ դրամական միջոցների կարիք են ունենում, իսկ, ըստ «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի, Հայաստանի պարագայում այդ միջոցները վերցվում են հիմնականում բանկերի ֆինանսական աղբյուրներից: «Մենք ցանկանում ենք առաջարկել դրամակն միջոցների հայթայթման այլընտրանք ֆոնդային բորսաների գործիքների միջոցով, այդ թվում բաժնետոմսերի, պարտատոմսերի միջոցով եւ մասնավորապես, Վարշավայի ֆոնդային բորսայի օգնությամբ»,-ասել է նա:



Այդ առնչությամբ Օսիպյանը նշել է, որ «Արարատբանկի» նախաձեռնությամբ «Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի ֆինանսական շուկաների զարգացումներն ու հեռանկարները եւ Հայաստանը» թեմայով կլոր սեղան մասնակցելու է հրավիրվել Վարշավայի ֆոնդային բորսայի նախագահ, գործադիր տնօրեն Լյուդվիգ Սոբոլեւսկին: Նա հանդես կգա «Վարշավայի ֆոնդային բորսան` խոշոր առեւտրային հարթակ Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում» շնորհանդեսով : Օսիպյանը հավելել է նաեւ, որ այսօրվա դրությամբ Վարշավայի ֆոնդային բորսան Կենտրոնական Եվրոպայի ամենաակտիվ ու զարգացած բորսաներից մեկն է, իսկ հայ ներդրողի համար դա դրամական միջոցներ գտնելու նոր հնարավորություն է:



«Արարատբանկի» կազմակերպած աշխատանքային հանդիպմանը մասնակցել են բանկի գործընկերներն ու հաճախորդները, ինչպես նաեւ հայկական ներդրումային ընկերությունները, արտահանողները եւ բոլոր շահագրգիռ հաստատությունները:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---