ՀԱԿ.Իշխանությունները խախտում են այն բանաձեւի պայմանները, որի համար էլ հենց քվեարկել էին

PanARMENIAN.Net - «Այսօր դիտարկվում է Նիկոլ Փաշինյանին ձերբակալված պահելու ժամկետի երկարացման հարցը: ԵԽԽՎ բանաձեւի համաձայն, որի համար մի շարք պատվիրակությունների թվում քվեարկել է նաեւ հայկական պատվիրակությունը, իշխանություններին կամավոր հանձնվածների հանդեպ պատժամիջոց չպետք է կիրառվի»,- մամլո ասուլիսին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Նրա խոսքով, իշխանությունները խախտում են այն բանաձեւի պայմանները, որի համար էլ հենց քվեարկել էին:



Մուսինյանի խոսքով, 2008թ. մարտի 1-ի դեպքերին մասնակցած եւ հետախուզման մեջ գտնվող, հուլիսի 1-ին իրավապաշտպան մարմիններին կամավոր հանձնված «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը չպետք է ձերբակալված մնա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---