Երեւանում քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ «Արեւելյան գործընկերության» իրագործգման գործընթացը

PanARMENIAN.Net - «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը Երեւանում քննարկում է կազմակերպել Հայաստանի կողմից Եվրոպական հարեւանության քաղաքականությունը եւ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունն իրագործելու թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հասարակական, միջազգային կազմակերպություններ: «Նման միջոցառումները հնարավորություն են տալիս անցկացնել բաց բանավեճեր, որոնք հատկապես կարեւոր են երկրի համար, որտեղ ժողովրդավարությունը գտնվում է զարգացման փուլում: Հայաստանում վաղուց են գիտակցել Եվրոպական հարեւանության քաղաքականության իրագործման հարցերի քննարկում անցկացնելը»,- հայտարարել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոռեկտոր Լուսիկ Դանիելյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---