16 մայիսի 2002 - 23:28 AMT
ԱՆԿԱՐԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ 17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Անկարան հրապարակել է «Թուրքիայի թշնամիներ» հանդիսացող միջազգային կազմակերպությունների ցուցակը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» թերթը, ցուցակում ընդգրկված են 17 հայտնի կազմակերպություններ: «Սեւ ցուցակը» հրատարակվել է այն բանից հետո, երբ «Լրագրողներ առանց սսահմանի» միջազգային լրագրողական կազմակերպությունը հրապարակել էր «աշխարհում մամուլի թշնամիների ցուցակը», որտեղ նշված էր նաեւ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուսեյն Կիվրիկողլույի անունը: Ի պատասխան Անկարան նախապատրաստել է իր ցուցակը, որը գլխավորում է «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը, այնուհետեւ նշվում են «Բժիշկներ առանց սահմանի», «Ուղղափառ եկեղեցիների միավորում», «Ասորական շարժման կոմիտե», «Հելսինկյան կոմիտե»(Դանիա), «Քրդական հարաբերությունների խումբ»(Մեծ Բրիտանիա), «Հայկական մշակութային կենտրոն»(Շվեյցարիա), «Քրդական համաձայնության կազմակերպություն»(սկանդինավյան երկրներ), «քաղաքապետների համաշխարհային ֆեդերացիա» եւ այլ կազմակերպություններ: Այդ բոլոր կազմակերպությունները, Կիվրիկողլույի խոսքերով, աջակցում են Թուրքիայի պետական կարգերի դեմ պայքարող ահաբեկչական կազմակերպություններին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: