Կիեւում հայկական եկեղեցի կկառուցվի

PanARMENIAN.Net - Կիեւի քաղաքապետի եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինայում ՀՀ դեսպանատան շենքի վարձակալման պայմանագրի երկարացման վերաբերյալ: Արմեն Խաչատրյանը նաեւ խնդրել է Լեոնիդ Չերնովեցկուն քննարկել դեսպանատան գնման տարբերակը, ինչը նախատեսվում է անել ՀՀ միջոցներով:



Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Կիեւի քաղաքապետ Լեոնիդ Չերնովեցկին հայտարարել է, թե կնպաստի հայկական դեսպանատան խնդիրների լուծմանը:



Հանդիպմանը քննարկվել է հայկական եկեղեցու կառուցման համար հողատարածքի տրամադրման հարցը:



«Այսօրվա դրությամբ մենք մի փոքր մատուռ ունենք, որը կարող է միաժամանակ ընդունել ընդամենը 10 մարդու, իսկ հայերի թիվը Կիեւում շուրջ 30 հազար է: Կարող եք պատկերացնել, թե ինչ է կատարվում այնտեղ կիրակի օրերին»,-ասել է հանդիպմանը մասնակցող Հայ Առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը:



Չերնովեցկին խոստացել է Ուկրաինայում ՀՀ դեսպանին քննարկել Արմյանսկայա փողոցում (Խարկովի մասիվ) հողատարածք հատկացնել հայկական եկեղեցու կառուցման համար:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---