ՀՀ պաշտպանության նախարարության թիմը «ՀՀ վարչապետի գավաթի» մրցումների հաղթող է

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկության ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության թիմերի միջեւ եզրափակիչ խաղում: Հանդիպումն ավարտվել է ՊՆ թիմի հաղթնակով 6:0 հաշվով: Շնորհավորական խոսքից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաղթողին է հանձնել պատվավոր գավաթը:



Խաղին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, Համահայկական երիտասարդական համաշխարհային կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը եւ այլ բարձրաստիճան հյուրեր:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---