Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ԱՊՀ երկրների ՀՆԱ-ն կրճատվել է 9 տոկոսով

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ԱՊՀ երկրենրի ՀՆԱ-ն միջին հաշվով կրճատվել է 9 տոկոսով անցայլ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին են վկայում ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալները:



2009թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ ՀՆԱ-ն 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15,7 տոկոսով:



Ըստ ԱՊՀ վիճակագրական կոմիտեի, առավելագույն տնտեսական աճ հունվար-մայիս ամիսներին գրանցվել է Ադրբեջանում` 4,4 տոկոս, այնուհետեւ Տաջիկստանում` 3,2 տոկոս, Բելառուսում` 1,4 տոկոս:



Միեւնույն ժամանակ, մի քանի երկրներում տնտեսական անկում է գրանցվել, Ղրղզստանում կազմելով 0,9 տոկոս, Ղազախստանում` 5-3 տոկոս, Մոլդովայում` 6,9 տոկոս, ՌԴ-ում` 13,6 տոկոսով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---