Պետական այցով Հայաստան է ժամանում Կիպրոսի նախագահը 4 հուլիսի 2009 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՆախագահՍերժ Սարգսյանիհրավերով հուլիսի 6-ին երկօրյապետականայցով Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիայի հետ: Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրումտեղի կունենաԿիպրոսիՆախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանիեւ Դիմիտրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Կիպրոսի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Հուլիսի 6-իերեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Կիպրոսի Նախագահի եւ տիկին Էլսի Խրիստոֆիայի կտրվի պետական ճաշ: Այցի շրջանակում Դիմիտրիս Խրիստոֆիասը հանդիպում կունենա վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին: Կիպրոսի Նախագահը կայցելիՄեծեղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակկդնի զոհերի հուշակոթողին, կլինիՀայոցցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում: Երեւանի քաղաքապետարանում Դիմիտրիս Խրիստոֆիասը հանդիպում կունենա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ Երեւան քաղաքի մի խումբ պատվավոր քաղաքացիների հետ, ինչպես նաեւ կշրջի Երեւանի պատմության թանգարանում: Կիպրոսի Նախագահը եւ տիկին Էլսի Խրիստոֆիան կայցելեն նաեւ Հայաստանի պատմամշակութային վայրեր, կլինեն Գառնիում Գեղարդում, Մատենադարանում, ասվում է նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է |