4 հուլիսի 2009 - 15:41 AMT
Հայաստանն ու Ֆրանսիան պետք է ընդլայնեն ապակենտրոնացված համագործակցությունը
Հուլիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Դրոմ շրջանի Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ, սենատոր Բերնար Պիրասին:Ողջունելով հյուրին` նախարարՆալբանդյանըշնորհակալություն հայտնեցքաղաքապետՊիրասի ջանքերի համար, որոնցշնորհիվքույրքաղաքներ դարձած Բուրգ-լե-Վալանս եւ Թալին քաղաքները ակտիվ փոխգործակցում են տարբեր բնագավառներում: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կարեւորեց Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ապակենտրոնացված համագործակցության առավել ընդլայնումն ու խորացումը:

Իր հերթին Բերնար Պիրեսը բարձրգնահատեց հայ-ֆրանսիական հարաբերությունները եւ կարեւորեց ֆրանսահայերի մասնակցությունը իր կողմից ղեկավարվող քաղաքի կյանքում:

Զրուցակիցներն անդրադարձաննաեւ ՖրանսիայիՍենատի Ֆրանսիա-Հայաստան խմբակցության շրջանակներում իրականացվողաշխատանքներին:

Այդ առումով նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց սենատոր Պիրասի անձնական ներդրումը միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: