Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքի դեպքերի հիման վրա հարուցվել է երեք քրեական գործ

PanARMENIAN.Net - Մարգանեց քաղաքի հակամարտության հիման վրա հարուցվել է երեք քրեական գործ: Այդ մասին հայտարարել է Դնեպրոպետրովսկի մարզում Ուկրաինայի ՆԳՆ Գլխավոր վարչության ղեկավար Անատոլի Նաումենկոն: «Այժմ հարուցված է երեք քրեական գործ: Ձերբակալվել է միայն մեկ մարդ, որը կրակել է ոստիկանության սերժանտ Սերգեյ Բոնդարենկոյին, հակամարտության մյուս մասնակիցների մասնակցության աստիճանը դեռ բացահայտվում է»,- հայտարարել է Նաումենկոն:



Դնեպրոպետրովսկի մարզում Ուկրաինայի ՆԳՆ Գլխավոր վարչության ղեկավարի խոսքերով, Մարգանեց քաղաքում հակամարտությունը ծավալվել է քաղաքի երկու բնակիչների միջեւ, երբ նրանք պարզում էին, թե ով ավելի շատ կբարձրացնի կազակական թնդանոթը:



«Հակամարտությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, եւ չկա ոչ մի հայ-ուկրաինական հակամարտություն: Ջրամբարի ափին հանգստանում էին 2 խումբ մարդիկ, որոնց մեջ կային ազգությամբ հայեր: Այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, եղել են երկու կազակական թնդանոթներ, եւ երկու հոգի սկսել են պարզել, թե ով ավելի շատ կբարձրացնի այդ թնդանոթները: Արդյունքում նրանց միջեւ վեճ է ծավալվել, մեկը եղել է քաղաքացի Մանուկովը, որը երեք դատվածություն է ունեցել, մյուսը, որը նախկինում դատվածություն չի ունեցել եւ կրակել է ոստիկանության սերժանտ Սերգեյ Բոնդարենկոյին: Դրանից հետո ընկերական խմբերը վիճաբանություն են սկսել` միմյանց վնասներ հասցնելով եւ խուլիգանական գործողություններ իրականացնելով»,- ընդգծել է Անատոլի Նաումենկոն, հաղորդում է «Նովի մոստ» տեղեկատվական գործակալությունը:



Հունիսի 28-ին մարգանեց քաղաքի սրճարաներից մեկում ծեծկռտուք է առաջացել տեղաբնակների երկու խմբերի միջեւ, որոնցից մեկում կային նաեւ Ուկրաինայի հայազգի քաղաքացիներ: Սրտի շրջանում դանակի հարվածից մահացել է 22-ամյա միլիցիոները, որը փորձել է դադարեցնել կռիվը: Սերժանտն այդ պահին ծառայության մեջ չի եղել, նա քաղաքացիական հագուստով էր: Ըստ մարզի հայ համայնքի փաստաբան Ալլա Առաքելովայի, ծեծկռտուքից հետո քաղաքում զանգվածային անկարգություններ սկսվեցին, շուրջ 15 ավտոմեքենա ոչնչացվեց:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---