ԼՂՀ նախագահը շնորհավորել է Բարաք Օբամային ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ բարաք Օբամային Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես ասվում է.



«Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության ժողովրդի եւ կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ եւ ողջ ամերիկյան ժողովրդին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Ձեր երկիրը բազմաթիվ փորձությունների միջով է անցել անկախության ճանապարհին: Բացառիկ տոկունությունն ու հայրենասիրությունն ամերիկյան ժողովրդին օգնել են հաղթահարել դժվարին մարտահրավերները եւ կառուցել աշխարհի ամենազորեղ ժողովրդավարություններից մեկը:



Ազատության ամերիկյան հզոր ոգին խթանել է շատ երկրների, այդ թվում` Արցախին, հասնելու իրենց ցանկալի նպատակներին` ազգային ազատագրման եւ բարգավաճման: Հակառակ Ադրբեջանի ճիգերին` զրկելու մեզ գոյության հիմնարար իրավունքից, մենք պաշտպանել ենք ազատ ապրելու եւ ինքներս մեր ղեկավարությունն ընտրելու մեր իրավունքը:



Արցախի ժողովուրդն ամերիկյան ժողովրդին երախտապարտ է այն մշտական մարդասիրական օգնության համար, որը նպաստում է մեր կյանքի վերածնմանն ու ավերիչ պատերազմից տուժած մեր տնտեսության վերականգնմանը: Մենք գնահատում ենք նաեւ Ձեր վարչակազմի շարունակական ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում հաստատուն խաղաղության եւ կայունության առաջընթացին եւ ադրբեջանական-ղարաբաղյան հակամարտության արդարացի ու կենսունակ լուծմանը:



Այսօր ձեզ հետ նշելով ազատության տոնը` ես համոզված եմ, որ խաղաղության եւ բարգավաճման` մեր համընդունելի արժեքները կհանգեցնեն մեր երկու պետությունների միջեւ փոխշահավետ, ընդլյանված եւ հարստացված հարաբերությունների»,- հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---