Հուլիսի 4-ին Երեւանում տեղի է ունեցել դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը 4 հուլիսի 2009 - 20:14 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Երեւանում Արամ Խաչատուրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել դաշնակահար Հայկ Մելիքյանի «Դեժա-վյու» համերգը, որ նվիրված էր XX դարի երաժշտությանը: Համերգում հնչեցին Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Վահրամ Բաբայանի, Լեւոն Չաուշյանի, Յանիս Քսենյակիսի, Ադա Ջենթիլի, Սալվատորե Սցիարինոյի, Ալեքսանդր Մոսոլովի եւ Օլիվեր Մեսսիանի ստեղծագործությունները: Երիտասարդ երաժիշտն իր համերգն անվանել է «Դեժա-վյու» Լ.Չաուշյանի նոր ստեղծագործության պատվին, որի պրեմիերան կայացավ համերգի շրջանակներում: «Ես շատ եմ սիրում 20 դարի երաժշտությունը, այդ պատճառով են իմ համերգները նվիրված հենց ժամանակակից երաժշտությանը: Համերգային ծրագրում ես ընդգրկել եմ Տ.Մանսուրյանի ստեղծագործությունները նրա 70-ամյակի պատվին: Տեղի ունեցավ նաեւ Սալվատորե Շարինոյի ու Յանիս Քսենակիսի ստեղծագործությունների երեւանյան պրեմիերան»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Հայկ Մելիքյանը: Նա հավելել է, որ ժամանակակից երաժշտության կատարումը պահանջում է որոշակի աշխարհայացք, փիլիսոփայություն, հոգեվիճակ, որն ենթադրում է ազատության զգացողություն: XX դարում ստեղծվել են ստեղծագործություններ, որոնք բարդ տեխնիկա են պահանջում կատարման համար: 29-ամյա Հայկ Մելիքյանը դաշնամուր է ուսանել Իրինա Գրիշինսկայաի մոտ, իսկ ավելի ուշ Ալեքսանդր Գուրգենովի դասարանում: Երաժշտական կոմպոզիցիա նա սովորել է Վարդան Աճեմյանի դասարանում` Երեւանի պետական կոնսերվատորիայում: Այսօր նա երեք սիմֆոնիկ եւ երգչախմբային ստեղծագործությունների, մի շարք վոկալ ստեղծագործությունների եւ դաշնամուրի համար վոկալ ծրագրի հեղինակ է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |