ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի օմբուդսմենին

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց աշխատանքային այցով Երեւան ժամանած Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժան-Պոլ Դելեվուային: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական բարեկամական եւ բարձր մակարդակի հարաբերությունները եւ նշեց, որ երկու երկրների Մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնող կառույցների համագործակցությունը ավելի է ամբողջացնում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ փոխգործակցությունը:



Ժան-Պոլ Դելեվուան իր հերթին նշեց, որ ինքը մեծ հաճույքով է այցելում Հայաստան եւ նպատակ ունի Ֆրանսիայի փորձն ի նպաստ բերել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առավել կատարելագործմանը:



Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---