ՎՏԲ բանկը (Հայաստան) շարունակում է սատարել Հայաստանի տնտեսությանը

PanARMENIAN.Net - 2009 թվականին Բանկ ՎՏԲ (Հայաստան) ՓԲԸ-ն կշարունակի ավելացնել ՀՀ տնտեսության համար հատկացվող ռեսուրսների ծավալները ըստ բանկի 2008-2010թթ. ռազմավարական զարգացման ծրագրի, հատկացումներ անելով այդ թվում նաեւ արտաքին առեւտրի ոլորտում գործարքների ֆինանսավորման համար: Այդ մասին հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



Հաղորդագրության մեջ նշվում է, որ 209թ. հունիսին ՎՏԲ բանկը (Հայաստան) ֆինանսավորել է «X Group»-ի դուստր ձեռնարկության «Արաքս» թռչնաֆաբրիկայի» համար 1,66 մլն եվրո արժողությամբ հավկիթների արտադրության համար նախատեսված սարքավորումների առաքումը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 1,66 մլն եվրո: Ընդ որում պայմանագրի արժեքի 85 տոկոսի համար ՎՏԲ բանկը (Հայաստան) հաստատագրված ակրեդիտիվ է բացել վճարման հետաձգմամբ` «ՎՏԲ բանկ (Ֆրանսիա)» ԲԸ-ի ֆինանսավորմամբ:



Նշված նախագծի շրջանակներում «Արաքս» թռչնաֆաբրիկան, որը հիմնականում զբաղվում է թռչնամսի արտադրությամբ, նախատեսում է զգալիորեն մեծացնել հավկիթների արտադրության ծավալները, ապահովելով օրեկան շուրջ 400 հազար հատ հավկիթների արտադրության ընդհանուր մակարդակը:



Այսօրվա դրությամբ թռչնամսի միջին ամսեկան ծավալը կազմում է 350 տոննա կամ Հայաստանի շուկայի շուրջ 30 տոկոսը: 2001-2008թթ. «Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրության ծավալները աճել են 5 անգամ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---