ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակը հարստացել է եւս 3 օբյեկտով

PanARMENIAN.Net - Սեվիլիայում (Իսպանիա) անցնող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 33-րդ նստաշրջանում որոշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել Սուլամաիին-Տոո սուրբ լեռը (Ղրղզստան), Շուշտարի հին հիդրավլիկ համակարգը (Իրան) իր կամուրջներով, պատնեշներով, ջրանցքերով, ջրաղացներով, որ պահպանվել են մինչ օրս, եւ Չոսոն դինաստիայի թագավորական դամբարանները (Կորեայի Հանրապետություն):



Նստաշրջանի շրջանակներում, որը կտեւի մինչեւ հունիսի 30-ը, 21 հոգուց բաղկացած Կոմիտեն զննում է ցուցակում ընդգրկված հուշարձանների վիճակը եւ քննարկում է ցուցակում 27 նոր մշակութային ու բնական օբյեկտների ընդգրկման առաջարկները:



Կոմիտեի խնդիրների թվում է հասնել նրան, որպեսզի ցուցակում ներկայացվեն կոնվենցիայի անդամ բոլոր 186 երկրները, ընդլայնել ներկայացված տարածաշրջանների աշխարհագրությունը եւ վերացնել ցուցակում ընդգրկված մշակութային ու բնական օբյեկտների թվաքանակի միջեւ անհամապատասխանությունը, քանի որ մշակութայինների թիվը մեծապես գերազանցում է բնական հուշարձանների քանակը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---