Հայաստանի ընդդիմությունը կորցրել է ժողովրդի վստահությունը

PanARMENIAN.Net - «Զորեղ պետականություն եւ պետություն ստեղծելու համար ուժեղ ընդդիմություն է պետք»,-հայտարարել է մամլո ասուլիսում ԱԺ-ում ՀՀԿ-ից ընտրված պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Ըստ Մելիքյանի, նա կանխատեսում էր, որ արտահերթ հանրահավաքը հերթական հիասփաթությունը կդառնա եւ դրանում ընդդիմությունն է մեղավոր:



«Չնայած նրան, որ հասարակությունը լավագույնս տեղեկացված էր հանրահավաքի մասին, եկավ ընդամենը 4500-5000 մարդ: Ընդդիմությունը կորցրել է ժողովրդի վստահությունը»,-հայտարարել է Մելիքյանը: Ըստ նրա, ցանկացած գյուղացի կկարողանար շուրջ 5000 մարդ հավաքել իր գյուղում: «Ոչ ոք չի ասում, թե մեր կառավարությունն անթերի է, որ կոռուպցիա չկա: Սակայն մենք պայքարում ենք դրա դեմ»,-ասել է Մելիքյանը` նշելով, որ երբեք չի ասվել, թե երկրում ֆինանսական ճգնաժամ է, սակայն դա չի նշանակում, թե ճգնաժամ չկա եւ կառավարությունը չի պայքարում դրա դեմ:



Մելիքյանը քննադատել է ընդդիմությանը նաեւ նրա համար, որ ընդդիմության բոլոր գործողություններն ուղղված են կառավարության դեմ, ժողովրդի դեմ եւ, ինչպես նա հայտարարեց, դա ընդամենը աթոռակռիվ է: «Ընդդիմությունը ոչ մի առաջարկություն չի անում, թե ինչպես կարելի է բարելավել երկրի ու ժողովրդի վիճակը»,-հայտարարել է Գ.Մելիքյանը` հավելելով, որ իշխանության բռնազավթումը հակասում է ժողովրդի շահերին:



Մելքոնյանը հերքել է նաեւ այն պնդումները, որ հանրահավաքի օրերին դեպի Երեւան տանող ճանապարհները միտումնավոր փակվում են, որպեսզի մեծ թվով մարդիկ չհավաքվեն, սակայն դա սովորական կանխարգելիչ գործողություն է, որն իշխանություններն անց են կացնում զենքի եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---