IFC- ն եւ USAID-ն Հայաստանի բանկերին օգնում են էներգաարդյունավետության ֆինանսավորման հարցերում

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC) եւ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանի բանկերին օգնում են ընդլայնել իրենց փորձառությունը էներգաարդյունավետության բնագավառի ֆինանսավորման հարցերում եւ սկսել վարկեր տրամադրել այդ ոլորտում:



IFC հայկական ներկայացուցչության տրամադրած հաղորդագրության համաձայն, նախաձեռնությունը խոստանում է բարելավել հաճախորդների էներգաարդյունավետության կատարողականը եւ տարբերակել նրանց վարկային պորտֆելները ֆինանսական անհանգիստ իրավիճակների ժամանակ:



USAID-ի կողմից ֆինանսավորվող «էներգաարդյունավետության առեւտրայնացում» (CEEP) ծրագրի շրջանակներում, որն իրականցվում է ԱՄՆ-ում իր կենտրոնական գրասենյակն ունեցող «Ըդվանսդ էնջինիիրինգ ասոշիեյթս ինթերնեյշընըլ ինք.» (Advanced Engineering Associates International Inc.) կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից, IFC-ն Մոսկվայում անցկացրեց չորսօրյա սեմինար, որին մասնակցում էին վեց հայկական բանկեր: Այդ բանկերը` Հայբիզնեսբանկը, Հայ-շվեյցարական բանկը, Ամերիաբանկը, Արդշինինվեստ բանկը, Ինեկոբանկը եւ ՎՏԲ (Հայաստան) բանկը, ակտիվների առումով կազմում են Հայաստանի բանկային համակարգի 36 տոկոսից ավելին: Սեմինարը հիմնված էր տեղի ֆինանսական հաստատությունների հետ գործընկերությամբ Ռուսաստանում էներգիայի ոլորտի ֆինանսավորման կայուն շուկա հիմնելու IFC-ի եզակի փորձի վրա:

«Այս միջոցառման նպատակնէ էներգաարդյունավետության ֆինանսավորումը ներկայացնել որպես Հայաստանի շուկայի համար առեւտրային հնարավորություն», ասաց Տանյա Լոզանսկին, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում IFC-ի խորհրդատվական ծառայությունների ղեկավարը: «Տնտեսական ճգնաժամի այս ժամանակներում հատկապես կարեւոր է, որ բանկերը ձեռք բերեն նոր հմտություններ` մշակելու կայուն զարգացման ռազմավարություններ, եւ աջակցեն իրենց հաճախորդներին»:



Հայաստանի բանկերիկառավարիչներըտեղեկատվությունն ստացան անմիջականորեն սկզբնաղբյուրից եւ քննարկեցին առանձին գործնական հարցեր` կապված այդ նոր շուկայի ստեղծման հետ: Այդ հարցերի թվում են` ինչպես առանձնացնել եւ գնահատել էներգաարդյունավետության ծրագրերը ձեռնարկությունում, ինչպես օգտագործել այնպիսի ֆինանսական գործիքներ, ինչպիսիք են կայուն եկամուտ ապահովող վարկավորումն ու առեւտրի ֆինանսավորումը, եւ ինչպես աշխատել մատակարարների ու ծրագրեր նախագծողների հետ` ստեղծելու համաֆինանսավորված ապրանքներ: IFC-ն ներկայացրեց նաեւ իր տեսակետը Հայաստանի արդյունաբերության էներգաարդյունավետության ներուժի վերաբերյալ` տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատությամբ:



Սեմինարըկազմակերպվել էր RBC Training կազմակերպության կողմից, որն ուսուցման ծառայություններ է մատուցում գործարարներին: Այն ամբողջությամբ ֆինանսավորվել է USAID հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետության առեւտրայնացում» (CEEP) ծրագրի միջոցով: Սա հանդիսանում է համագործակցության հիանալի օրինակ տարբեր երկրների միջազգային եւ տեղական կազմակերպությունների միջեւ, որոնք աշխատում են հնարավորություններ ստեղծել տեղական շուկայում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---