30 հունիսի 2003 - 18:58 AMT
ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՂԵԿԱՎԱՐԸ
Հայաստանը բազմիցս հավաստել է իր շահագրգռվածությունը Անդրկովկասի երկաթուղու աբխազական տեղամասում հաղորդակցության վերականգնմամբ: Այդ մասին շաբաթ օրը Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտից հետո հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, այդ երկաթուղու վերագործարկումը օգտակար կլինի ոչ միայն Վրաստանի եւ Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Հիշեցնենք, որ օրերս Թբիլիսիյում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փորձագետների ռուս-վրացական խումբը կուսումնասիրի աբխազական երկթուղու վիճակը: Միեւնույն ժամանակ, վրացական կողմը հավատարիմ է մնում իր այն սկզբունքին, որի համաձայն այդ երկաթուղու վերականգնումը պետք է իրականացվի Գալիի շրջան փախստականների վերադարձին զուգընթաց: