Հայ Դատը համահայկական համաժողով է անցկացնում Ստեփանակերտում 6 հուլիսի 2009 - 17:36 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայ Դատի Գրասենյակի կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ հուլիսի 10-11 Ստեփանակերտում կկայանա համահայկական համաժողով` նվիրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու ղարաբաղյան հակամարտության լուծման հարցերին: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Մենք որոշել ենք կազմակերպել այդ համաժողովը` ելնելով նրանցի, որ հայ հասարակությունն անհանգստացած է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ բանակցություններով: Բացի դրանից, նման համաժողովի անցկացումը Ստեփանակերտի համար լավ առիթ կլինի` ներկայացնելու սեփական դիրքորոշումը բանակցային գործընթացի վերաբերյալ»,- ընդգծել է Մանոյանը:Ինչպես հաղորդել է Հայ Դատի գրասենյակի ղեկավարը, համաժողովի աշխատանքներին կմասնակցեն մոտ 120 մասնակիցներ աշխարհի 20 երկրներից: Երկու օրվա ընթացքում կկայանան քննարկումներ, հասարակական, քաղաքական գործիչների ելույթներ, իսկ համաժողովի ավարտին մասնակիցները կներկայացնեն ամփոփումը: «Համաժողովն անցկացվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանու ներքո եւ «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ: Համաժողովին մասնակցելու համար հրավիրվել են նաեւ Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչ եւ խորհրդարանական խմբակցություններ»,- հայտնել է Կիրո Մանոյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել |