Հայաստանում պետության աջակության դեպքում կստեղծվի խոշոր ինտերնետ-օպերատոր

PanARMENIAN.Net - Դիլիջան քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ղեկավարների միջեւ տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ քննարկվել է պետության աջակցությամբ ազգային ցանց ստեղծելու հարցը: Անդրադառնալով այս հարցին` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտեց, որ 2010-ին Հայաստանում նախատեսվում է տենդեր հայտարարել նոր ինտերնետ-օպերատորի ստեղծելու մասին, որին կարող են մասնակցել հայ պրովայդերները: Էկոնոմիկայի նախարարն ընդգծեց, որ նոր օպերատորը պետք է լայնածավալ ինտերնետի այնպիսի ցանց ապահովի, որպեսզի նա հասանելի լինի հանրապետության բոլոր շրջանների համար: Արդյունքում, ինչպես նշել է Ներսես Երիցյանը, կառավարությունը եւ պետական կառավարման մարմինները նույնպես օգտվելու են այս օպերատորի ծառայություններից:



Հուլիսի 4-5-ը Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել ոչ պաշտոնական հանդիպում տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ղեկավարների միջեւ: Ֆորումի կազմակերպիչներն են Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) եւ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը:



Ֆորումի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերվում են հեռահաղորդակցությունների միջազգային շուկա դուրս գալուն, էլեկտրոնային ծառայությունների գնաձեւավորման եւ գնային քաղաքականության հարցերին, ինչպես նաեւ պետության աջակցությամբ ազգային ցանց ստեղծելու հարցին:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---