Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ ակտիվիստի ձերբակալման պատճառն անհիմն է համարում 6 հուլիսի 2009 - 19:27 AMT PanARMENIAN.Net - «Հանցագործություն իրականում կատարվել է իրավապահ մարմինների կողմից, որոնց ներկայացուցիչները հուլիսի 1-ին քաղաքացիական հագուստներով հարձակվել են ՀԱԿ ակտիվիստների վրա նրանց կողմից ցույցի մասին ծանուցող թերթիկների բաժանման ժամանակ եւ փորձել են խլել նրանց բարձրախոսերը: Տիգրան Առաքելյանը, որի գլխին հարված են հասցրել ատրճանակի կոթով, այդ հարձակման տուժածներից է»,- այսօր Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:Համաձայն պաշտոնական վարկածի, հուլիսի 1-ին իրավապահ մարմինների աշխատակիցները, Աբովյան փողոցում տեսնելով հավաքված մարդկանց, մոտեցել են նրանց, ներկայացել եւ փորձել կանխել հասունացող կոնֆլիկտը: Չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին` այդ խումբը, որի շարքում եղել է Տիգրան Առաքելյանը, ոստիկանության նկատմամբ ուժ է գործադրել: Հուլիսի 5-ին ձերբակալված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի համաձայն իրավապահ մարմինների նկատմամբ բռնություն կիրառելու համար, որը տեղ է գտել հուլիսի 1-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |