Հուլիսի 7-ին կայանալիք համերգի ժամանակ տեղի կունենա Ռուբեն Հախվերդյանի «Կտակ» նոր երգի պրեմիերան 6 հուլիսի 2009 - 19:35 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ սիրում ինքնին իմ երգերը, ես սիրում եմ դրանք կատարել: Երգի ստեղծման գործընթացն այնքան հոգնեցուցիչ է, որ հետո հոգնում ես դրանից: Բայց կատարումը բոլորովին այլ արվեստ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է երգիչ Ռուբեն Հախվերդյանը:Հայ երգիչ Ռուբեն Հախվերդյանի մամլո ասուլիսը կլապված էր հուլիսի 7-ին Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգի հետ: Ինչպես հաղորդեց երաժիշտը, համերգի ժամանակ բացի սիրված երգերից ինքը կներկայացնի նաեւ «Կտակ» նոր երգը: «Այսօր փակ սահմանների պատճառով կովկասյան տարածաշրջանում երաժշտությունը ճահճացման շրջան է ապրում: Մեկուսացման պատճառով մենք գաղափար անգամ չունենք, թե ինչ է կատարվում Վրաստանի կամ Ադրբեջանի երաժշտական ոլորտում եւ հակառակը: Խորհրդային ժամանակ երեւանյան քաղաքային երգը հիանալի կովկասյան երգի օրինակ էր ծառայում: Այդ երգը, բնականաբար, զուրկ չէր հայկական մոտիվներից, քանի որ սկզբնապես հայերեն էր հնարվում»,- իր կարծիքով կիսվել է Ռուբեն Հախվերդյանը Հայաստանի եւ կովկասյան տարածաշրջանի երաժշտական աշխարհի դրության վերաբերյալ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |