Ռուսական փորձագետ. Ճգնաժամն ԱՊՀ երկրների համար ճշմարտության պահ է

PanARMENIAN.Net - Հայաստանում հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում շեշտը դրվել է ենթակառույցային նախագծերի իրագործման եւ փոքր բիզնեսի զարգացման վրա, ինչի կարիքն ունի Ռուսաստանը: Այդ մասին «ԱՊՀ. Տնտեսական ճգնաժամով փորձություն» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ռուս փորձագետ, ՖԲԿ ռազմավարական վերլուծության բաժնի տնօրեն Իգոր Նիկոլաեւը: Նրա խոսքերով, առաջացած ճգնաժամը համակարգային բնույթ ունի: «Երբ խնդիրը համակարգային է, ապա պայքարել նրա հետ պետք է համակարգային հիմքերով»,- ասել է նա:



Ինչպես նշել է ՖԲԿ ռազմավարական վերլուծության բաժնի տնօրենը, 2009-ի առաջին եռամսյակում ԱՊՀ երկրներից ՆՀԱ ամենավատ ցուցանիշները գրանցվել են Ուկրաինայում եւ Մոլդովայում, որի պատճառը հակաճգնաժամային ծրագրի բացակայությունն է, իսկ Բելոռուսը եւ Թուրքմենստանն ընդհանրապես դուրս են մնացել հակաճգնաժամային ծրագրից, քանի որ նրանց ծրագրերը փակ են եւ ուսունմնասիրման համար անհասանելի:



Նիկոլաեւը նաեւ նշեց, որ տվյալ պահին ռուսական ցուցանիշները լավագույնը չեն: «Ռուսաստանն ԱՊՀ կենտրոնն է: Եթե մենք ցանկանում ենք պահպանել ԱՊՀ-ն, ապա պետք է հիշել, որ ուժեղ կենտրոնն ԱՊՀ պահպանման երաշխիքն է: Ռուսական տնտեսության հաջողությունները կամ ձախողումները դա արդեն ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ ԱՊՀ գործն են»,- հայտարարել է ռուս փորձագետը: Ուստի Նիկոլաեւի կարծիքով, ճգնաժամն ԱՊՀ երկրների համար ճշմարտության պահ է:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---