Հայաստանը դեմ չէ Թուրքիայի անդամությանը ԵՄ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանը դեմ չէ Թուրքիայի անդամությանը ԵՄ-ում: Դառնալով ԵՄ անդամ` Թուրքիան առավել կանխատեսելի եւ անվտանգ կդառնա: Այդ մասին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Եթե Թուրքիան դառնա ԵՄ անդամ, որ Հայաստանի հարեւանը կդառնա Եվրամիության անդամ-երկիր եւ մենք կկարողանանք անմիջական սահման ունենալ»,- նշել է ՀՀ ղեկավարը:



Դիմիտրիս Խրիստոֆիասն իր հերթին ընդգծել է, որ Կիպրոսը կիսում է Հայաստանի տեսակետն այդ հարցում: «Մենք ցանկանում ենք Թուրքիային ԵՄ-ում տեսնել: ԵԹե Թուրքիան մեծ շուկա ունի, դա դեռեւս չի նշանակում, որ նրան կարելի է Եվրամիություն թողնել: Անկարան առաջին հերթին պետք է կատարի անդամության համար նախատեսված բոլոր պայմանները, հարգի եվրոպական սկզբունքներն ու արժեքները, ինչպես նաեւ դադարեցնի Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացումը, բացի օդանավակայաններն եւ նավահանգիստները կիպրոսյան կողմի համար»,- հայտնել է Կիպրոսի նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---