Հայաստանում մեկնարկում է «Սեւանա լիճ» միջազգային շախմատային ավանդական մրցաշարը

PanARMENIAN.Net - Հուլիսի 9-18-ը Մարտունի քաղաքում (Հայաստան) տեղի է ունենալու «Սեւանա լիճ» միջազգային շախմատային ավանդական մրցաշար, որին մասնակցում են 10 շախմատիստներ, որոնք են` Արման Փաշիկյանը, Տիգրան Քոթանջյանը, Ավետիք Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաբուջյանը (բոլորը Հայաստանից), Ֆերենց Բեշկեշը (Հունգարիա), Լի Չաոն (Չինաստան), Սերգեյ Ժիգալկոն (Բելռուս), Իգոր Լիսին (Ռուսաստան) եւ Ռինատ Ջումաբաեւը (Ղազախստան):



Մրցաշարն ընթանալու շրջանային կարգով իննը փուլերով:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---